Հենց հիմա ԱԺ-ն նիստ է հրավիրում (կես ժամվա ընթացքում) ու նոր կառավարության կազմն է հաստատում

105

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, վերլուծելով հայաստանյան իրավիճակը, նշել է.

Հիմա ամենավտանգավորը քաոսն է։ Կարող է պետությունը փլուզվի։ Արցախում դեռ անորոշ վիճակ է, վտանգում ենք մեր զինվորների կյանքը։

Գործողությունների շտապ քայլերը

1. Հենց հիմա ԱԺ-ն նիստ է հրավիրում (կես ժամվա ընթացքում) ու նոր կառավարության կազմն է հաստատում։

2. Ժողովուրդը դուրս է գալիս կառավարության շենքից եւ ոչ մի պետական շինություն չի մտնում ու չի շրջափակում։

3. Անհապաղ նոր կառավարությունը վերցնում է պետության վերահսկողությունը։

Հետագա քայլերի մասին առավոտվանից կմտածենք։