Ֆրանսիան հայտարարեց Արևելյան Միջերկրածովքի գազային ասոցիացիային անդամակցելու պատրաստակամության մասին

46

Ֆրանսիան հայտարարեց Արևելյան Միջերկրածովքի երկրների գազային ասոցիացիային անդամակցելու պատրաստակամության մասին: Ինչպես Կահիրեում կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, Փարիզը «ցանկանում է միանալ Արևելյան Միջերկրածովքի գազային ոլորտի ֆորումին»:

Այս կապակցությամբ ֆրանսիացի նախարարը շեշտել է «այդ տարածաշրջանում Թուրքիայի սադրիչ գործողությունները դադարեցնելու» կարևորությունը:

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ այս տարվա սեպտեմբերի վերջին Արևելյան Միջերկրածովքի տարածաշրջանի վեց պետություններ՝ Եգիպտոսը, Իսրայելը, Հունաստանը, Կիպրոսը, Հորդանանը և Իտալիան, համաձայնագիր էին ստորագրել տարածաշրջանային գազային կազմակերպություն ստեղծելու մասին, որի կենտրոնակայանը գտնվում է Կահիրեում: