Կորոնավիրուսի հակամարմիններ կարող են հայտնվել նաև չհիվանդացած անձանց մոտ

44

Բրիտանացի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որի արդյունքում եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսի հակամարմիններ կարող են հայտնվել նաև նրանց մոտ, ում մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել:

Փորձին մասնակցել է 300 մարդ: Պարզվել է, որ նրանց 5%-ի մոտ առկա են COVID-19-ի հակամարմիններ: Հետազոտողների կարծիքով, դրանք ի հայտ են գալիս «հարակից վիրուսով» վարակվելուց հետո:

Սակայն շատ գիտնականներ գտնում են, որ նույնիսկ հակամարմինների բարձր քանակը չպետք է մարդուն անվտանգության կեղծ զգացողություն տա: Ցանկացած դեպքում, հիվանդանալուց հետո պատվաստումը կտա ամենաէական պաշտպանությունը: