Ծանոթացել եմ այդ դիմումի բովանդակությանը, եթե նման հանդիպում լինի, ես կտեղեկացնեմ․ Մանե Գեւորգյան

52

Եթե նման հանդիպում նախատեսվի, ես դրա մասին կհայտարարեմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունեն՝  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների դիմումին՝  վարչապետի հետ անհապաղ հանդիպման վերաբերյալ։

«Ինքս ծանոթացել եմ այդ դիմումի բովանդակությանը, եթե նման հանդիպում լինի ես կտեղեկացնեմ»,- նշեց վարչապետի խոսնակը։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը երկրորդ անգամ է դիմում վարչապետին։ Հոկտեմբերի 27-ին նրանք առաջարկել էին հրատապ կարգով ԱԽ նիստ հրավիրել, որին կմասնակցեն յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցությունից լիազորված ներկայացուցիչներ եւ որտեղ կկարողանան տեղեկատվություն փոխանակել ու քննարկել այս պահին ստեղծված իրավիճակը։ Նիստն այդպես էլ չկայացավ։

«Ես չեմ կարող ասել, թե անցյալ անգամ ինչով էր պայմանավորված, որ ԱԽ նիստ չեղավ, բայց կարող եմ ասել, որ նման ֆորմատով Անվտանգության խորհրդի նիստ արդեն իսկ մեկ անգամ տեղի էր ունեցել, որին ներկա էր թե՛ «Բարգավաճ Հայաստան», թե՛  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները եւ հետագայում նման անհրաժեշտություն առաջանա, ապա չի բացառվում, որ դա կարող է տեղի ունենալ»,- հավելեց Մանե Գեւորգյանը։

Ծառուկյանն ու Մարուքյանը դիմել են Նիկոլ Փաշինյանին. Անհապաղ հանդիպում են պահանջում

ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հրատապ կարգով հրավիրել ԱԽ նիստ