Իրանի ԱԳՆ-ն չի բացառել, որ կարող է վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին

25

Ըստ ՌԻԱ գործակալության, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն չի բացառել, որ հնարավոր է վերսկսվեն բանակցությունները Միացյալ Նահանգների հետ: «Բանակցությունները առաջվա պես օրակարգում են», ասել է նա: Այնուամենայնիվ, ըստ նրա, վերսկսման գործընթացը հեշտ չի լինի:

Բացի դրանից, գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Իրանի իշխանությունները Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենից ակնկալում են գործնական քայլեր երկկողմ հարաբերությունների ոլորտում: Երկրի կառավարությունը պնդում է նաև, որ պետք է վերջ դրվի Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին: