Ինտերֆաքսի աղբյուրը՝ Վորոնեժի մոտ սպանության մասին

42

Վորոնեժի մոտակայքում ժամկետային զինծառայողի կողմից երեք զինծառայողների սպանության հիմնական պատճառը համարվում է նյարդային անբավարարությունը, «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է մի աղբյուր Արևմտյան ռազմական շրջանում:

Նրա խոսքերով՝ նախնական ստուգման արդյունքում պարզվել է, որ հրաձիգի և նրա զոհերի միջև ֆիզիկական բախում չի եղել ինչպես երկուշաբթի, այնպես էլ նախորդ ժամանակահատվածում: Ըստ նոր տվյալների՝ երեք մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել: