Թուրքիան ակնկալում է, որ «ԱՄՆ նոր վարչակազմը կդադարի աջակցել ահաբեկիչներին»

60

«Թուրքիայի իշխանությունները հույս ունեն, որ ԱՄՆ նոր վարչակազմը «վերջ կդնի ահաբեկչական կազմակերպություններին աջակցությանը», ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:

Նրա խոսքերով՝ այժմ ամերիկյան իշխանությունները աշխատում են Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների հետ միասին:

«Հենց տեսնում ենք սպառնալիք, մենք նախ փորձում ենք բանակցություններ վարել, այնուհետև անում ենք այն, ինչ անհրաժեշտ է», Օքթային մեջբերում է news.ru-ն։