Բաքուն «կարող է Ղարաբաղում ապրող հայերի համար ապահովել տեղական ինքնավարություն»

86

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հետագայում երկրի իշխանությունները կարող են «Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի համար ապահովել տեղական ինքնավարություն կամ մշակութային ինքնավարություն»:

«Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է լինի որոշակի ինքնակառավարման մակարդակ, ինչպիսին է տեղական ինքնավարությունը կամ հայերի համար մշակութային ինքնավարությունը: Սակայն մենք [բանակցություններում] այդքան հեռու չենք գնացել», -Ալիևին է մեջբերում է news.ru-ն: