Ադրբեջանը խոստովանեց, որ «պատահաբար» խփել է ռուսական ուղղաթիռը Հայաստանի երկնքում

184

Ադրբեջանի արտգործնախարարությունը խոստովանել է, որ երկրի բանակը «պատահաբար խփել է ռուսական Ми-24 ուղղաթիռը Հայաստանի երկնքում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Հաշվի առնելով տարածաշրջանում լարված իրավիճակը և հայկական կողմի հնարավոր սադրանքների հետ կապված մարտական ​​պատրաստվածության բարձրացումը, հերթապահ մարտական ​​անձնակազմը որոշում է կայացրել կրակ բացել», ասել են նախարարությունից:

Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է փոխհատուցում վճարել ռուսական ուղղաթիռի համար:

«Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրում ռուսական կողմից՝ այս ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը պատահական է եղել և ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ», հայտարարել են Ադրբեջանի արտգործնախարարությունից: