Թուրքի ու բրիտանացու արձագանքները

63

Հիմնական թուրքական ընդդիմադիր ուժի՝ Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Նա առաջին թուրք քաղաքական գործիչն է, որը շնորհավորել է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուին:

«Ես անհամբեր սպասում եմ թուրք-ամերիկյան հարաբերությունների եւ մեր ռազմավարական միության ամրապնդմանը»,-գրել է նա Twitter-ում:

Ինչպես նշում է Ahval-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի շնորհավորել Ջո Բայդենին հաղթանակի կապակցությամբ Կիլիչդարօղլուի շնորհավորանքի հրապարակման պահի դրությամբ:

 «Ես համոզված եմ, որ կլիմայի փոփոխությունից մինչեւ կորոնավիրուսի եւ ահաբեկչության դեմ պայքարի շուրջ հարցերի վերաբերյալ կա հիանալի հիմք հիմնարար շահերի եւ արժեքների համար, որոնք սերտորեն կապում են մեզ միմյանց հետ»,-հայտարարել է հայտարարել է Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը Sky News-ին տված հարցազրույցում:

«Բայդենը չի ունենա ավելի մտերին դաշնակից կամ ավելի հուսալի ընկեր, քան Մեծ Բրիտանիան է»,-հավելել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը:

Աղբյուր՝ News.am