Աննա Հակոբյանի մամլո խոսնակը սեփական դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից

69

Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամլո խոսնակ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է հրապարակել.

Սիրելի ընկերներ, գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից և նոյեմբերի 1-ից չեմ հանդիսանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը։

Շնորհակալ եմ տիկին Հակոբյանին և մեր ամբողջ թիմին երկու տարվա հրաշալի աշխատանքային մթնոլորտի, ջերմ հարաբերությունների և իրականացված բազմաթիվ ծրագրերի համար։

Նաև շնորհակալ եմ Զանգվածային լրատվության միջոցների բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։

Ինչ վերաբերում է Էրատո ջոկատում իմ չընդգրկմանը, ապա ունեմ առողջական խնդիրներ և ներկա դրությամբ բուժում եմ ստանում։