20 հազար մարդ առանց դիմակի բողոքի ցույցի դուրս եկավ Լայպցիգում

82

Լայպցիգում մոտ 20 հազար մարդ առանց դիմակի բողոքեց կորոնավիրուսի դեմ սահմանափակիչ միջոցների դեմ, գրում է Ինտերֆաքսը:

Կանոնների բազմաթիվ խախտումների պատճառով ոստիկանությունը հայտարարեց ցույցի ավարտի մասին: Իրավապահները իրավիճակը գնահատեցին բարդ՝ մարդիկ շատ են, նրանք չեն պահպանում հեռավորության կանոնները և չեն կրում դիմակներ: