Կորոնավիրուսային վարակի դեպքերի կտրուկ աճի հետ կապված՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հինգշաբթի հայտարարել էր երկրում երեք շաբաթով ընդհանուր կարանտին մտցնելու մասին: Կարանտինը պետք է գործի նոյեմբերի 7-ից նոյեմբերի 30-ը:
ՏԱՍՍ-ի համաձայն, ուրբաթ օրը Սալոնիկում անցկացվել է երկրի իշխանությունների կողմից սահմանված երեքշաբաթյա համազգային կարանտինի դեմ բողոքի ցույց, որի ընթացքում մասնակիցները ներկի շշեր են նետել ոստիկանության աշխատակիցների վրա։ Հինգ մարդ բերման է ենթարկվել: Բողոքի ակցիան կազմակերպվել էր սոցիալական ցանցերի միջոցով: