Իրանը պատրաստ է Սյունիքի վրա հարձակման դեպքում ջնջել Ադրբեջանը աշխարհի քարտեզից. Azariha

257

Պանթյուրքիզմի կոալիցիան պատրաստվո՞ւմ է հարձակվել Իրանի կարմիր գծերի վրա: «Բաքվի որոշ աղբյուրներ անուղղակիորեն լուրեր են տարածում Հայաստանի հարավային մասը և Իրանի հետ սահմանը գրավելու հնարավորության մասին՝ Ղարաբաղը Նախիջևանին միավորելու համար»,- գրում է Military Press թելեգրամյան ալիքը, փոխանցում է yerkir.am-ը։ Իրանը նախկինում տարբեր քաղաքական խողովակներով նախազգուշացնում էր Բաքվին և Անկարային` Սյունիքի վրա հարձակման դեպքում քայլ անելու մասին: «Իր հերթին, իրանական զինված ուժերը պատրաստ են պանթյուրքիզմի և թաքֆիր-ահաբեկիչների կոալիցիայի չնչին սխալի դեպքում որոշ կեղծ երկրներ ջնջել քարտեզից»,- հայտնում է իրանական «Ազարիհա» հեռուստաալիքը:

Նյութի աղբյուրը` Yelaket.am