Թունիսը Փարիզին տրամադրել է Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ կարևոր տվյալներ

61

Թունիսի գաղտնի ծառայությունները ռեկորդային կարճ ժամանակում ֆրանսիական կողմին տրամադրել են կարևոր տեղեկություններ հոկտեմբերի 29-ին Նիցցայում հարձակում իրականացրած թունիսցու մասին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թունիսի Հանրապետությունում այցով գտնվող Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը:

Ֆրանսիայի ՆԳ նախարարը բարձր է գնահատել Թունիսի իշխանությունների, մասնավորապես հատուկ ծառայությունների ջանքերը, որոնք անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերել Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության գործում: