Երուսաղեմի բժշկական կենտրոնը մտադիր է գրանցել «Սպուտնիկ V» պատվաստանյութը

41

Երուսաղեմի «Հադասաս» բժշկական կենտրոնը մտադիր է Իսրայելի Առողջապահության նախարարությունում գրանցել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Ըստ ՌԻԱ գործակալության, այս մասին հայտարարել է հիվանդանոցի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Զեև Ռոտշտեյնը:

Նա նշել է, որ պատվաստանյութի բոլոր ռուսական հետազոտություններն իրականացվում են ըստ ստանդարտների, ուստի իրենք խնդրել են դրա վերաբերյալ բոլոր տեղեկությունները՝ տրամադրելու Իսրայելի առողջապահության նախարարությանը: «Սպուտնիկ V»-ը կլինի առաջին պատվաստանյութը, որը կներկայացվի գրանցման Իսրայելում: