Բայդենին շնորհավորում են հաղթանակի կապակցությամբ

56

ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը և Ջիմի Քարթերը շնորհավորել են Ջոզեֆ Բայդենին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Համապատասխան հայտարարությունները նախկին նախագահներն արել են շաբաթ օրը:

Բայդենին շնորհավորել են նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապեետ Բորիս Ջոնսոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը չէր ընդունել պարտությունը՝ ասելով, որ ձայների հաշվարկը չի կարելի համարել ամբողջական: