ԱՄՆ-ն Իսրայելին կվաճառի այլ երկրի երբեք չվաճառված հինգերորդ սերնդի F-22

58

ԱՄՆ-ն Իսրայելին կվաճառի F-22 Raptor հինգերորդ սերնդի կործանիչներ: Արժեքը՝ 10,4 միլիարդ դոլար: Այս որոշումը աննախադեպ է, քանի որ այս ինքնաթիռը երբեք չի վաճառվել այլ երկրներին:

F-22-ը հինգերորդ սերնդի երկշարժիչ մարտավարական կործանիչ է:

Այդ մասին գրում է Air Recognition հրատարակությունը: ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը վերջերս կատարած այցի ժամանակ իսրայելցի պաշտոնյաներին տեղեկացրել է, որ Թրամփի վարչակազմը հաստատել է F-22-ի վաճառքը:

Ավելի վաղ Իսրայելն արդեն հայտարարել էր ոչ միայն F-35-ի, այլև F-22-ի ձեռքբերման ցանկության մասին: Բայց ԱՄՆ-ն մերժել էր:  

2011-ին դադարեցրեցվել էր F-22-ի արտադրությունը և օրիենքով արգելվել առաքել այն արտասահման` այն վախից, որ ինքնաթիռը կարող է հայտնվել Ռուսաստանի ձեռքում: Այժմ վարչակազմը հավանություն է տվել Իսրայելին կործանիչների վաճառքին: