Ամերիկյան լրատվամիջոցները հայտարարեցին Բայդենի հաղթանակի մասին

47

Ամերիկյան գլխավոր լրատվամիջոցները՝ ABC News, CNN, AP և NBC, հայտարարել են ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի մասին:

Ըստ նրանց, Բայդենը Փենսիլվանիայում կգերազանցի ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին, ինչը Բայդենին կտրամադրի 31 ընտրական ձայն և, համապատասխանաբար, հաղթանակ ընտրություններում:

Այնուամենայնիվ, ձայների պաշտոնական հաշվարկը դեռ չի ավարտվել: