Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է․ «Դավիթ-Բեկ գյուղն իբրև գնդակոծելու մասին հայկական կողմի տարածած լուրը սադրիչ ապատեղեկատվություն է: Ընդհակառակը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները օրվա ընթացքում ինտենսիվ գնդակոծության են ենթարկել օկուպացիայից ազատագրված Կուբաթլուի շրջանի գյուղերն ու Ադրբեջանի տարածքի ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերը Հայաստանի տարածքից»։
«Ադրբեջանական բանակը համարժեք միջոցներ է ձեռնարկում միայն իր սահմաններում գտնվող թշնամու կրակակետերի դեմ», գրել է գերատեսչությունը:
«Ադրբեջանը Հայաստանի տարածքում ռազմական նպատակ չունի», շեշտել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: