Փոքրանում է Ջորջիայում, Փենսիլվանիայում և Արիզոնայում Բայդենի ու Թրամփի հավաքած ձայների թվի տարբերությունը

56

ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը շարունակում է մնալ անորոշ։

Վերջին ժամերին հանրապետական ​​Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի հավաքած ձայների քանակի տարբերությունը զգալիորեն փոքրացել է Ջորջիա, Փենսիլվանիա և Արիզոնա նահանգներում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գերագույն դատարանը պետք է որոշի ԱՄՆ-ում նախագահական մրցավազքի արդյունքը, քանի որ, ըստ Սպիտակ տան ղեկավարի, չափազանց շատ անօրինական քվեներ են հաշվի առնվել: Այս կարծիքը ամերիկացի առաջնորդը հայտնել է իր թվիթերյան էջում: