Պարտվելու դեպքում Թրամփը ծրագրում է առաջադրվել 2024 թվականին

51

Դոնալդ Թրամփը նախատեսում է առաջադրվել 2024 թ. ընտրություններում, եթե չհաղթի այս անգամ, BBC-ի ուղիղ եթերում հայտարարել է նրա նախկին խորհրդական Բրայան Լանզը: Ըստ խորհրդականի, եթե Հանրապետական ​​կուսակցության առաջնորդը «շատ դժվար ընտրություններում պարտվի», նա կունենա «կրկին պայքարելու բոլոր հիմքերը»:

Ըստ The New York Times-ի, Թրամփը ներքին կարգով ասել է, որ 2024 թվականին կառաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, չնայած այդ ժամանակ ինքը կլինի 78 տարեկան:

Հրատարակությունը նշում է, որ Թրամփը մնալու է հանրապետականների առաջնորդ, նույնիսկ եթե լքի Սպիտակ տունը: