“Ղարաբաղում մերձավորարևելյան գրոհայինների մասին տեղեկատվությունը ստացել էինք մի շարք երկրներից”․ Սերգեյ Նարիշկին

35

Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում ասել է, որ իրենք տարբեր երկրներից էին ստացել տեղեկատվություն Ղարաբաղյան ճակատում Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավման մասին։ Նարիշկինը նշեց, որ վերջերս Հայաստանի կողմից սիրիացի ահաբեկիչների գերեվարումը այդ տեղեկատվության հաստատումն է։