Հայաստանը պատրաստ է ցանկացած դեսպանի հնարավորություն տալ` շփվելու ահաբեկիչների հետ

64

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ՏԱՍՍ-ին ասել է, որ Երեւանը պատրաստ է ցանկացած երկրի դեսպանին առերես ցույց տալ Լեռնային Ղարաբաղում գերեվարված գրոհայիններին։

«Մեզ մոտ կան գերի վարձկաններ Սիրիայից եւ Լիբիայից, որոնք ամեն ինչի մասին պատմում են:  Հայաստանը պատրաստ է ցանկացած դեսպանի հնարավորություն տալ շփվելու ահաբեկիչների հետ, որոնք գերեվարվել են մարտական գործողությունների ժամանակ։ Ես՝ որպես իշխանության ներկայացուցիչ, անձամբ պարտավորություն եմ ստանձնում կազմակերպելու այդպիսի հանդիպումը», ասել է Ալեն Սիմոնյանը։