Կազանում ոչնչացվել է ահաբեկչական բջիջ

51

Կազանում ԱԴԾ սպաները ջախջախել են «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» ահաբեկչական խմբավորումը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Կազան քաղաքում ճնշվել է միջազգային ահաբեկչական «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» կազմակերպության բջջի գործողությունը», տեղեկացրել է ԱԴԾ-ն: Ընդգծվում է, որ հինգ մարդ բերման է ենթարկվել, նրանց դեմ քրեական գործ է հարուցվել:

Հաստատվել է, որ նրանք փորձում էին նպաստել «համաշխարհային խալիֆայության» ստեղծմանը, նրանց գործունեությունն ուղղված էր իշխանության տապալմանը:

Ձերբակալվածներն ահաբեկչական գաղափարախոսություն են տարածել Թաթարստանի բնակիչների շրջանում և հավաքագրել մահմեդականներ: