ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ

44

Եվրոմիությունը պաշտոնապես պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ:

ԵՄ զեկույցում նշվում է, որ ԵՄ-ն Լուկաշենկոյին և բելառուս այլ 14 պաշտոնյաների ներառել է պատժամիջոցներին ենթակա անձանց ցանկում: Այդպիսի անձանց թվում է նաև հանրապետության ղեկավարի որդին՝ Վիկտոր Լուկաշենկոն:

Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում և ԵՄ երկրներ ճանապարհորդելու արգելքներ: