«Բայդենը Ռուսաստանը խեղդելու այդ ամբողջ գծի մի մասն էր»

80

Ռուսաստանցի սենատոր Ալեքսեյ Պուշկովը «Վեչերնյայա Մասկվա» թերթին տված հարցազրույցում ասել է, որ ընտրություններում Բայդենի հաղթանակի դեպքում իրենք  «կարող են տեղափոխվել սառը պատերազմի փուլ»։

Պուշկովը հիշեցրել է, որ դեմոկրատ թեկնածուն այն քաղաքական գործիչների խմբին է պատկանում, որոնք Ռուսաստանի Դաշնությունը համարում են ԱՄՆ գլխավոր թշնամին և ձգտում են ավելի կոշտ հակառուսական պատժամիջոցների:

«Նա Բարաք Օբամայի վարչակազմի կարևոր մասն էր, որը սկսեց պատժամիջոցների քաղաքականություն Ռուսաստանի դեմ, մեկուսացման և զսպման քաղաքականությունը, որպեսզի ընդհանրապես «վրեժ լուծի» ամեն ինչի համար՝ Սիրիայի, Վրաստանի, Ուկրաինայի: Բայդենը Ռուսաստանը խեղդելու այդ ամբողջ գծի մի մասն էր, այնպես որ նա Սպիտակ տուն կվերադարձնի Օբամայի վարչակազմի ռեֆլեքսները», ասել է սենատորը: