Արցախի ՊԲ-ը մարտերում տեխնիկա է կիրառել. օդը հուսալիորեն փակ է. ANNA-NEWS

119

Քիչ առաջ վերադարձել եմ Շուշիից: Այնտեղ լուրջ մարտեր են ընթանում. իրավիճակը բարդ է: Այդ մասին հաղորդում է ANNA-NEWS տելեգրամ-ալիքը:

«Սակայն կա մի բան, որն անհնար է չնկատել: Վերջապես ԼՂՊԲ-ն տեխնիկա է կիրառել մարտում: Իսկ դա նշանակում է, որ օդը հուսալիորեն փակ է: Դեռեւս մեկ շաբաթ առաջ դա պատկերացնելն անգամ բարդ էր: Այժմ ԱԹՍ-ներն աշխատում են հակառակորդի ուղղությամբ: Դա նշանակում է, որ Ադրբեջանի ԶՈՒ տեխնիկական գերազանցությունն աստիճանաբար նվազում է: Առաջնագծում զինվորները ոգեշնչվել են, քանի որ նրանց գլխավերեւում այլեւս ԱԹՍ-ների շուրջօրյա «բզզոց» չկա: Այժմ կարելի է պատրաստվել ապագա գործողություններին, ինչպես ասում են առաջնագծում մեր ծանոթները»,-գրում է ալիքը:

Աղբյուր՝ News.am