Արցախի նախագահն ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է պատերազմական իրավիճակին առնչվող հարցեր

39

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը  հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Նրանք քննարկել են ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր:

«Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի»,- ասել է Արցախի նախագահը: