Ավստրիայի իշխանությունները որոշել են փակել «արմատական մզկիթները»

46

Ավստրիան Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո փակում է «արմատական ​​մզկիթները», հայտարարել են Ավստրիայի ինտեգրման հարցերով նախարար Սյուզաննա Ռաաբը և ՆԳ նախարար Կառլ Նեհամերը:

Այս որոշումը կայացվել է Ավստրիայի իսլամական կրոնական համայնքի ղեկավար Ումիթ Վուրալի հետ հանդիպումից հետո:

Ըստ gazeta.ru-ի, խոսքը մզկիթներին իրավական կարգավիճակից զրկելու, ինչպես նաև դրանց լուծարման մասին է։