Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե «Հայրենիք» զորախումբը իբր ոչնչացվել է, բացահայտ կեղծիք է

114

«Որպես «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած «տեղեկատվությունն» առ այն, որ «Հայրենիք» զորախումբը իբր ոչնչացվել է, բացահայտ կեղծիք է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը և հավելել, որ զորախումբը, գեներալ Արթուր Վանեցյանի հրամատարությամբ և առանց մարդկային կորուստների, շարունակում է առաջնագծում հաջողությամբ իրականացնել բոլոր մարտական առաջադրանքները։