Ադրբեջանի վարչապետ․ «Մենք չենք պահանջում ոչ մի թիզ օտար հող»

162

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, թե Հայաստանը ձգտում է երրորդ երկրներին, մասնավորապես ՀԱՊԿ անդամ երկրներին ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:

Ադրբեջանի վարչապետի խոսքերով՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան, ապա Ղարաբաղ է տեղափոխվում զենք, և բերվում են վարձկաններ: «Դա տեղի է ունենում, այդ թվում, քաղաքացիական ավիացիայի օգտագործման միջոցով», ասել է Ասադովը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Ասադովը շեշտել է, որ իբր Ադրբեջանը «ոչ թե պայքարում է հայ ժողովրդի դեմ, այլ վերականգնում է երկրի տարածքային ամբողջականությունը»: «Մենք չենք պահանջում ոչ մի թիզ օտար հող», ասել է Ասադովը: Միաժամանակ, նա նշել է, որ Բաքուն մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքում»: