342 վարձկան, «գործը կիսատ թողնելով», վերադարձել է Սիրիա

36

Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը հաղորդում է, որ 342 վարձկան Արցախում մարտերը կիսատ է թողել  և վերադարձել  տուն: Միեւնույն ժամանակ Թուրքիան սիրիացի վարձկանների 230 հոգանոց նոր խումբ է ուղարկել Ադրբեջան:

Վերջին օրերին սպանվել է 240 վարձկան, նրանցից միայն 183-ի դիակներն են բերվել Սիրիա, մյուսները մնացել են Ադրբեջանում: