Թշնամին ոչ թիրախային հրթիռներ է թափում Ստեփանակերտի ուղղությամբ

53

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդում է, որ պարբերաբար հրթիռակոծվում է Ստեփանակերտը։

Թշնամական ուժերը ոչ թիրախային հրթիռներ են թափում Ստեփանակերտի ուղղությամբ։

Միայն վերջին մեկ ժամվա ընթացքում մայրաքաղաքում երեք անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։

Առաժմ տուժածների մասին տվյալներ չկան։