Բրիտանիան պահանջում է Բելառուսում անցկացնել նոր նախագահական ընտրություններ

47

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը դիմել է Բելառուսին՝ նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ԵԱՀԿ առաջարկներին համապատասխանելու նպատակով, հաղորդում է gazeta.ru-ն:

ԵԱՀԿ-ն նոյեմբերի 5-ին զեկույց է հրապարակել՝ կոչ անելով դադարեցնել Բելառուսում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը: Բացի դրանից, կազմակերպությունը պահանջում է անվավեր ճանաչել երկրում անցկացված ընտրություններն ու անցկացնել նոր ընտրություններ՝ հիմնված «միջազգային ստանդարտների» վրա:

Ըստ բրիտանացի նախարարի, զեկույցը ներկայացնում է «լուրջ մեղադրանք» Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ:

«Կարևոր է, որ այդ պահանջներն իրականացվեն և անցկացվեն նոր ընտրություններ: Մենք շարունակելու ենք աջակցել բելառուս ժողովրդին», գրել է նախարարը: