Ալիևը հերքել է Լավրովի հայտարարությունը և խոսել Հայաստանին ցուցաբերվող աջակցության մասին

82

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Ղարաբաղում 2000 վարձկան է կռվում:

«Որևէ ապացույց գոյություն չունի, թե մեր կողմից օտարազգի վարձկաններ են կռվում: Եթե անկեղծ լինեմ, ապա ցավում եմ, որ այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք չեզոքություն պետք է պահպանեն, գործեն ԵԱՀԿ կողմից իրենց ընձեռված մանդատի շրջանակում, օգտվում են նման չհաստատված տեղեկատվությունից և լուրերից», – հայտարարել է Ալիևը:

Նա դժգոհել է, թե ինչու ինչու որևէ մեկը չի խոսում  Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող ռազմական աջակցության մասին: