Ադրբեջանցիների հիվանդ երևակայության հերթական դրսևորումը. «վարձկան դիպուկահարուհի՝ հայկական բանակում»

89

«Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանն անդրադարձել է սոցցանցերում ադրբեջանցիների կողմից  շրջանառվող իբր հայկական կողմից կռվող օտարազգի վարձկան դիպուկահարի լուսանկարին:

«Մեր Արփինե Բեկյանի լուսանկարը տեսել է նաև հակառակորդը, ներկայացրել է որպես ահաբեկչուհի, Հայկական բանակի վարձկան-դիպուկահարուհի:

Ահա և «վարձկան-դիպուկահարուհի»  մեր խիզախ ու չքնաղ պարուհի Արփինե Բեկյանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Կարեն Գևորգյանն ու հրապարակել պարուհու լուսանկարը:

Նշենք, որ լուսանկարն արվել է, երբ  Արփինե Բեկյանը մասնակցել է  ՈՄԱ կազմակերպության պարապմունքներին: