Ֆրանսիայում արգելվեց «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական կազմակերպությունը

39

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է երկրում «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական կազմակերպությունն արգելելու մասին:

Ըստ նրա, շարժումը զարկ է տալիս ատելության ու խտրականության: Բացի դրանից, այն ներգրավված է բռնության մեջ, գրել է նախարարը Twitter-ում:

Իր հերթին, Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայությունը «Գորշ գայլերին» դասում է արտասահմանյան ծայրահեղ աջ ծայրահեղական կազմակերպությունների շարքին:

Խմբում ենթադրաբար կա 11 000 մարդ, բայց փորձագետները կարծում են, որ իրական ցուցանիշը կարող է ավելի բարձր լինել։