Պուտինը կարգադրել է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները

40

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է մշակել մինչև 2050 թվականի ՌԴ սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարություն և ջերմոցային գազերի արտանետումները 2030-ով կրճատել 70%-ով`1990 թվականի մակարդակի համեմատ: «Ջերմոցային գազերի արտանետումների կրճատման մասին» հրամանագիրը տեղադրված է Կրեմլի կայքում:

Հրամանը տրվել է Փարիզի 2015 թվականի դեկտեմբերի 12-ի համաձայնագիրն իրագործելու նպատակով: