«Չէինք կարողանում տեղ գտնել դրոշը տեղադրելու համար»․ Ադրբեջանի գլխավոր դատախազ

148

«Հայկական զինված ուժերը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլի բնակավայրը», հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը:

Նոյեմբերի 3-ին նա հարցազրույց է տվել բրիտանական Reuters լրատվական գործակալությանը: Զրույցի ընթացքում նա ասել է, որ ադրբեջանական զորքերը, մտնելով Ֆիզուլի, տեղ չեն գտել դրոշը բարձրացնելու համար:

«Մեր զինվորականները չէին կարողանում այնտեղ տեղ գտնել դրոշը տեղադրելու համար. Գոյություն չուներ մեկ կանգուն մնացած շենք: Ֆիզուլին, որը ԽՍՀՄ տարիներին մեծ քաղաք էր, հայերը հավասարեցրել են հողին: Զանգիլանում միակ շենքը, որը կանգուն էր, ռազմական անձնակազմի երեխաների դպրոցն էր», հայտարարել է գլխավոր դատախազը:

Բացի դրանից, նա խոսել է Ադրբեջանի քաղաքացիական բնակչության դեմ Հայաստանի հանցագործությունների մասին և նշել, որ հարուցվել է քրեական գործ տարածաշրջանում 700 հուշարձանների և պատմական շենքերի մեծ մասի ոչնչացման կապակցությամբ: