Մենք նրանց երբեք թույլ չենք տա գողանալ հաղթանակը. Թրամփ

60

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե փորձում են իրենից գողանալ ընտրություններում հաղթանակը, բայց ինքը թույլ չի տա դա անել։

«Մենք մեծ վերելքում ենք, բայց նրանք փորձում են գողանալ ընտրությունները։ Մենք նրանց երբեք թույլ չենք տա դա անել: Ես այսօր ավելի ուշ՝ գիշերը հանդես կգամ հայտարարությամբ։ Մեծ հաղթանակ»,- իր Twitter-յան էջում գրել է ԱՄՆ առաջնորդը։