Գրիպի դեմ պատվաստված լինելու և կորոնավիրուս տանելու միջև կապ

43

Վերջին տարվա ընթացքում գրիպի դեմ պատվաստված մարդիկ ավելի հավանական է, որ հեշտ տանեն կորոնավիրուսային վարակը: Այս եզրակացությանն են հանգել Ֆլորիդայի համալսարանի մի խումբ գիտնականներ:

Գիտնականները վերլուծել են 18 տարեկանից բարձր ավելի քան երկու հազար մարդու արդյունքներ, հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Journal of the American Board of Family Medicine հանդեսում հրապարակված ուսումնասիրության արդյունքները:

Մասնավորապես, փորձագետները պարզել են, որ կորոնավիրուսով վարակված հիվանդները, ովքեր գրիպի պատվաստանյութ չէին ստացել, գրեթե 2,5 անգամ ավելի հաճախ են տեղափոխվել հիվանդանոց, և գրեթե 3,3 անգամ ավելի հաճախ՝ վերակենդանացման բաժանմունքներ: