Գերմանիան պատրաստ չէ Թրամփի վերընտրմանը․ Բունդեսթագ

45

Բունդեսթագի արտաքին քաղաքական հանձնաժողովի նախագահ, Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (ՔԴՄ) նախագահի պաշտոնի թեկնածու Նորբերտ Ռյոթգենը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ չէ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության ևս չորս տարվան, գրում է gazeta.ru-ն։

Ընտրություններում Թրամփի երկրորդ հաղթանակը Գերմանիային կնետի ահռելի մարտահրավեր, որին երկիրը դեռ պատրաստ չէ, գրել է Ռյոթգենն իր թվիթերյան էջում։