Արցախի քաղաքացիների համար Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում գործում է օպերատիվ շտաբ

112

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմում է  Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես տեղափոխված  Արցախի Հանրապետության  քաղաքացիներին․

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված այս պատերազմական իրավիճակում ձեր սոցիալական ու վարչական սպասարկման (սոցիալական վճարների ստացում, փաստաթղթերի գրանցում և այլ ծառայություններ) ու տարաբնույթ աջակցության ապահովման նպատակով  հանձնարարականիս համաձայն՝ Երևանում օպերատիվ շտաբն արդեն իրականացնում է իր լիարժեք աշխատանքները, որը համակարգում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը:

Գլխամասային գրասենյակը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում: Գործում է թեժ գիծ (010) 59-03-39 կամ կարող եք զանգահարել նաև 81-38 կարճ հեռախոսահամարին:

Այս օպերատիվ շտաբը սերտ համագործակցում է ՀՀ պատկան մարմինների հետ՝ տեղում համակարգելու Արցախի Հանրապետության քաղաքացիների կարիքների գնահատման ու բավարարման աշխատանքները:

Առիթից օգտվելով՝ իմ խորին շնորհակալությունն եմ հղում նաև Հայաստանի Հանրապետության մեր քույր-եղբայրներին և ՀՀ կառավարությանը՝ այս ընթացքում ցուցաբերած և շարունակվող սրտացավ ու գործուն աջակցության համար: