Այս սահմանափակումների նպատակը հենց ուղիղ ազդեցություն ունենալն է խոսքի ազատության վրա. Ռ. Բադասյան

77

«Մենք դեռ մարդու իրավունքների պաշտպանի դիմումին ծանոթ չենք, ծանոթ լինելուն պես կարող ենք դիրքորոշում արտահայտել»,- ԱԺ-ում ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն  անդրադարձել է   ՄԻՊ Արման Թաթոյանի՝  Սահմանադրական Դատարան՝ ռազմական դրության պայմաններում լրատվամիջոցների սահմանափակումների սահմանադրականության հարցով դիմումին:

«Այս սահմանափակումների նպատակը հենց ուղիղ ազդեցություն ունենալն է խոսքի ազատության վրա, որովհետեւ Սահմանադրությամբ նախատեսված  կարգավորումը թույլ է տալիս, որպեսզի ռազմական եւ արտակարգ դրության ընթացքում խոսքի ազատությունը սահմանափակվի: Հայաստանում դա ուղղված չի խոսքի ազատության դեմ, բայց բնականաբար ռազմական դրության ընթացքում խոսքի ազատության սահմանափակման կանոնակարգումներ կան եւ դրանք խիստ անհրաժեշտ են ռազմական դրության ռեժիմն ապահովելու նպատակով:

Ինչ վերաբերում է տուգանքների չափին, կնայենք, կքննարկենք , դեռեւս այքան ժամանակ համաչափության հետ կապված որեւէ գրավոր դիտարկում չենք ստացել»: