Ադրբեջանցի գեներալները խռվություն են պատրաստում․ WarGonzo

160

WarGonzo-ն հենվելով իր Ստամբուլյան աղբյուրների վրա պնդում է, որ Ադրբեջանի շիա գեներալները խռովություն է նախապատրաստում թուրք ռազմական ղեկավարության դեմ։

Azgonile.am-արդեն հաղորդել էր, որ ռուսական ռազմական կրթություն ունեցող ադրբեջանցի գեներալները թուրքական կողմի պահանջով հեռացվել է բանակի ղեկավարումից- տեսա աղբյուրը։

Ադրբեջանցի սպաները և գեներալները, հաղորդում է WarGonzo-ն, որոնք իսլամի շիա թևի հետևորդներ են, դժգոհ են, որ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարում են թուրքական հատուկ ծառայությունները և պրոթուրքական դաշտային հրամանատարները, որոնք Սիրայում սունի արմատական ահաբեկչական կազմակերպությունների անդամներ են։

Ալիևը ևս կորցնում է վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ, քանի որ ներկլանային ուժեղ պայքար է գնում։ Փաշաևների կլանը, որը ներկայացնում է Ալիևի կինը, պահանջում է, որ երկրի ղեկավարությունը ամբողջովին անցնի Անկարայի կառավարման ներքո, և պահանջում են դա իրականացնել անմիջապես։

Ալիևը փորձում է ավելի խորամանկ լինել և վախենալով Մոսկվայի հետ կապերի կտրուկ խզումից փորձում է երկխոսության պատրանք ստեղծել Ռուսաստանի հետ։ Միաժամանակ հասկանալով, որ հայտնվել Էրդողանի ենթակայության տակ ստիպված է լինելու այսպես թե այնպես։