Փաշինյանը Իսրայելին առաջարկեց հումանիտար օգնությունն ուղարկել վարձկաններին ու ահաբեկիչներին

42

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Jerusalem Post-ին տված հարազրույցում մեկնաբանել է Երևանին հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ Իսրայելի իշխանությունների առաջարկը՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ:

Փաշինյանի խոսքերով, Իսրայելը կարող է օգնությունն ուղարկել «վարձկաններին ու ահաբեկիչներին», որոնց այդ պետությունը զինում է:

«Ընդունել վարձկաններին զենք վաճառող երկրից մարդասիրական օգնությու՞ն, զենք, որն օգտագործվում է քաղաքացիական անձանց հարվածներ հասցնելու համար: Ես առաջարկում եմ Իսրայելին այդ օգնությունն ուղարկել վարձկաններին և ահաբեկիչներին` որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն», բացատրել է ՀՀ վարչապետը: