Սիրիայում ԼՂ ուղարկվելու ահից թուրքամետ 7 զինյալ հանձնվել է քրդական ուժերին

91


Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս ալ-Այն (Սերեքանիյե) շրջանում Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» (ՍԱԲ) զինված խմբավորման 7 անդամ հանձնվել է քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքի զինյալներին։ Այս մասին հայտնում է «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը» (SOHR)։

Նշվում է, որ «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման զինյալները քրդական ուժերին են հանձնվել այն պատճառով, քանի որ վախենում են, որ իրենց Լեռնային Ղարաբաղ կուղարկեն և չեն վճարի աշխատավարձերը։  

Հաղորդվում է, որ թուրքամետ զինյալներն իրենց ծառայությունն իրականացնում էին Ռաս ալ-Այնի Աբու Ռասին գյուղում։ SOHR-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Սիրիայի ազգային բանակի» ևս 8 զինյալ հոկտեմբերի 21-ին էր հանձնվել քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի զինյալներին։