Ռուսաստանը վերադարձել է ԱՄՆ նավթ արտահանողների առաջատար եռյակ

48

Ռուսաստանը, չորս ամսվա դադարից հետո՝ 2020-ի օգոստոսին, վերադարձել է ԱՄՆ նավթ և նավթամթերք արտահանողների առաջատար եռյակ, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության նյութերը:

Ռուսական մատակարարումների հիմնական մասը բաժին է ընկել նավթամթերքներին։ Նավթի արտահանումը հասել է ընդամենը 1,46 մլն բարելի:

Ռուսաստանը տարեսկզբից ավելի քան 130 միլիոն բարել է մատակարարել ԱՄՆ-ին, որից նավթը՝ 17,5 միլիոն բարել: