ՌԴ ազգային նպատակները

64

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չնայած այսօրվա դժվարություններին, բոլոր ազգային նպատակները մնում են անփոփոխ, գրում է «ՌԻԱ» գործակալությունը:

Նրա խոսքերով, այսօր կան հինգ կարևոր ոլորտներ՝ քաղաքացիների առողջության և բարեկեցության պահպանում, կյանքի համար հարմարավետ ու անվտանգ միջավայրի ստեղծում, երկրի տնտեսության ամրապնդում և ռուսաստանցիների ինքնաիրացման նոր հնարավորությունների բացում, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների ներմուծում առօրյա կյանք: